ՌՌոզա Խաչատրյան

Դպրոցները փակելու անհրաժեշտություն այս պահին չկա․ Թորոսյան

Դպրոցները փակելու անհրաժեշտություն այս պահին չկա․ Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կորոնավիրուսը Հայաստան հասնելու առաջին դեպքի թեմայով հրավիրած ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ այս պահին դպրոցները փակելու անհրաժեշտություն չկա։

«Ես ունեմ դպրոցական 2 երեխա և նրանց ուղարկելու եմ դպրոց։ Հայաստանում միակ դեպքը հանրային նշանակության չէ, հիվանդը մեկուսացված է, բացի այդ՝ վիճակագրությունը ցույց է տալիս, որ երեխաներին այդ վիրուսը չի սպառնում։ Բայց եթե, աստված չանի՝ լինի դրա կարիքը, բնականաբար կկայացվի համապատասխան որոշում»,- ասաց Արսեն Թորոսյանը։ 

Հիշեցնենք, որ հիվանդը Իրանից հատուկ չվերթով Հայաստան եկած բոլոր ուղևորներից է։ Ինքնաթիռում 80 ուղևոր է եղել, մեկուսացվել է 32-ը, այդ թվում՝ վարակված ուղևորին և նրա կնոջը տուն տարած քաղաքացին և ապա նրանց հիվանդանոց տեղափոխած շտապօգնության անձնակազմը: Ա.Թորոսյանն ասաց, որ նրանք մեկուսացվել են Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում, սակայն նախարարը լրագրողներին հորդորեց չգնալ և չնկարահանել մեկուսացվածներին: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում