ԳԳոհար Սիմոնյան

ԱԻ նախարարի ուղերձը՝ նվիրված քաղաքացիական պաշտպանության միջազգային օրվան

ԱԻ նախարարի ուղերձը՝ նվիրված քաղաքացիական պաշտպանության միջազգային օրվան

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Ցոլակ Ֆելիքս Ցոլակյանը ուղերձ է հղել՝ նվիրված քաղաքացիական պաշտպանության միջազգային օրվան: Դրանում, մասնավորապես, ասվում է.

«Մարտի 1-ը՝ քաղաքացիական պաշտպանության միջազգային օրն է: Այդ կապակցությամբ շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության համակարգի բոլոր ներկայացուցիչներին և Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներին։

Քաղաքացիական պաշտպանությունը բնակչության պաշտպանության ամենակազմակերպված, ամենամարտունակ կառույցներից մեկն է։ Այն իր մեջ ներառում է խաղաղ և պատերազմական ժամանակահատվածում հասարակության բոլոր խավերի, քաղաքացիների համապարփակ պաշտպանության կազմակերպման և իրականացման մարդասիրական գործը։

Քաղաքացիական պաշտպանության ասամբլեայի կողմից 2020 թվականի, այս տարվա համար ընդունվել է․ «Քաղաքացիական պաշտպանությունը՝ յուրաքանչյուր տանը փրկարար ունենալն է» կարգախոսը:

Կոչ եմ անում բոլորին հետևել այդ կարգախոսին»:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում