Ծայրահեղ խորհրդավոր, հուզիչ, միգուցե անգամ անհավատալի պատմություն

Ծայրահեղ խորհրդավոր, հուզիչ, միգուցե անգամ անհավատալի պատմություն

Մեկ տարի առաջ հուլիսի վերջին օրը, ադրբեջանցիների հերթական դիվերսիոն խմբի ոչնչացման ընթացքում հայկական կողմը երկու զոհ ունեցավ՝ Արարատ Խանոյանը և Ազատ Ասոյանը: Նախօրեին, հերոսաբար զոհված Ազատը եղբայր ունեցավ: Լույս աշխարհ եկավ Նարեկ Ասոյանը, ում ծնունդն առաջինը շնորհավորել է հանրապետության Առաջին տիկինը: Այս պատմությունը սովորական պատմություն չէ: Այն ծայրահեղ խորհրդավոր է, հուզիչ, միգուցե անգամ անհավատալի: Սա այն եզակի դեպքերից մեկն է, երբ սնահավատ չլինելով հանդերձ, սկսում ես հավատալ գերբնական երևույթների ու համոզվում, որ հրաշքներ իսկապես լինում են: 

Այս փոքրիկի ծնունդին շատերն էին սպասում. նրա ծնունդը պետք է նոր կյանքի կամ գուցե պարզապես ապրելու իմաստ ու կորցրածը վերագտնելու հույս դառնար: Այս փոքրիկի ծնունդին նրանք սպասում էին՝ ինչպես Ազատի վերադարձին։ Որդեկորույս մայրը, որի միակ սփոփանքը Եռաբլուր այցելելն ու կորցրած որդու հետ զրուցելն էր՝ նրան վերագտնելու հույսի մի շող է տեսնում։

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում