ՄՄարի Կոստանյան

Վենետիկի Սուրբ Ղազար կղզում պահվող սուրը 5000 տարվա պատմություն ունի

Վենետիկի Սուրբ Ղազար կղզում պահվող սուրը 5000 տարվա պատմություն ունի

Վենետիկի Սուրբ Ղազար կղզու Մայրավանքում պահվող անատոլական հնագույն սրի ուսումնասիրությունները պարզել են, որ այն ամենահին սրերից մեկն է աշխարհում, որը 5 հազար տարվա պատմություն ունի:

Սրի հնությունը պարզել նախաձեռնել է Վենետիկի համալսարանի իտալացի պատմաբան Վիտտորիա Դալլ Արմելլինան: Բուհը մասնագիտացած է Մերձավոր Արևելքում հայտնաբերված հնագույն առարկաների ուսումնասիրության մեջ:

Հայկական սուրը Տրապիզոնից Վենետիկ է բերվել 19-րդ դարի երկրորդ կեսին: Սրի հետ եղել է գրություն, որի համաձայն սուրը վանքին է նվիրել հայ հայտնի գրող Ղևոնդ Ալիշանը: Սուրբ Ղազար կղզու Մայրավանքում պահվող սուրը տարբերվում է Արևելյան Անատոլիայում հայտնաբերված մյուս սրերից նրանով, որ նրա վրա զարդեր, գրություններ կամ այլ առանձնահատուկ նշաններ չեն եղել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում