ԱԱննա Ավետիսյան

Հայաստանում սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը կայունանում է

Հայաստանում սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը կայունանում է

Հայաստանում կայունանում է սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը, իսկ որոշ ցուցանիշների համաձայն` նաև նվազել է հիվանդացությունը: Նվազման միտում դիտվում է պոլիկլինիկական դիմելիության, շտապ օգնության կանչերում և հոսպիտալացումներում։ 

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ չնայած իրավիճակը կայունանում է, հանրապետության, մասնավորապես՝ Երևանի հիվանդանոցները դեռևս աշխատում են գերծանրաբեռնված, որտեղ 92.8%-ը մինչև 18 տարեկան երեխաներն են: 

Կայունացում է դիտվում նաև կրթական հաստատություններում շնչառական վարակներով պայմանավորված բացակայությունների մասով։ Ինչպես արդեն նշել էինք, կրթական հաստատություններում իրականացվում է «համաճարակաբանական ֆիլտր», որի արդյունքում սուր շնչառական վարակներին բնորոշ նշաններով երեխաների մուտքն արգելվում է կրթական հաստատություններ: Այսօր 278 երեխայի չի թույլատրվել մասնակցելու դասապրոցեսին, մասնավորապես՝ Երևանում ֆիլտրման արդյունքում տուն է ուղարկվել 153, իսկ մարզերում՝ 125 երեխա: 

Լաբորատոր հետազոտությունների արդյունքների համաձայն՝ հանրապետությունում շարունակվում է Ա H1N1 ենթատեսակի, եզակի դեպքերում՝ Ա H3N2 ենթատեսակի, գրիպի Բ տեսակի, ինչպես նաև շնչառական այլ վարակների հարուցիչների շրջանառությունը:

Սուր շնչառական վարակներով, գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև հետգրիպային բարդություններից խուսափելու նպատակով  առողջապահության նախարարությունը կրկին հիշեցնում է.

  • պատվաստվե´ք սեզոնային գրիպի դեմ՝ դիմելով Ձեր հաշվառման պոլիկլինիկա.
  • խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից.
  • եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը, հատկապես՝ գրիպանման երևույթներ ունեցող երեխաներին մի´ թույլատրեք հաճախել դպրոց և մանկապարտեզ՝ ապահովելով բժշկի կողմից խորհրդատվությունը և բուժումը.
  • եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ.
  • մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար.
  • հագնվե´ք եղանակին համահունչ.
  • պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը,
  • օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ.
  • հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները.
  • հետևե´ք անձնական հիգիենային:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում