ՎՎարդան Հովսեփյան

Երևանը շուտով հանրային սքեյթ-պարկ կունենա

Երևանը շուտով հանրային սքեյթ-պարկ կունենա

Օղակաձև զբոսայգում՝ Սբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարի հարևանությամբ, արդեն այս տարվա կեսերին հանրային սքեյթ-պարկ կկառուցվի: Այգին քաղաքին է նվիրաբերում Ուկրաինայի հայ համայնքի ղեկավար Վիլեն Շատվորյանը: Տեղեկությունը Ֆեյսբուքի էջում հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը: 

Ըստ  պայմանագրի՝ օղակաձև այգու 6 հատվածում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարի հարևանությամբ 5044 քմ հանրային տարածքում մոտակա ամիսներին կկառուցվի սքեյթ խաղահրապարակ: Քաղաքապետի խոսքով՝  նախագիծը ամենահաճելի նվերն է լինելու երիտասարդներին, որոնք կարող են մարզվել ու հաճելի ժամանակ անցկացնել:                                                           

Ծրագրի 2-րդ փուլով մինչև այս տարվա օգոստոսի 30-ը կբարեկարգվի տարածքի արևելյան առկա կանաչ գոտին՝ համալրվելով յուրօրինակ լանդշաֆտային ու բուսական դիզայնով և դիտահարթակներով: Առանձին նախագծով այգին կկահավորվի հասարակական սանհանգույցով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում