ՎՎարդան Հովսեփյան

Խորհրդակցություն Արցախում՝ ուղղված կորոնավիրուսի կանխարգելմանը

Խորհրդակցություն Արցախում՝ ուղղված կորոնավիրուսի կանխարգելմանը

Նախագահ Բակո Սահակյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված հանրապետությունում կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված աշխատանքներին:

Զեկույցներով հանդես են եկել խորհրդակցությանը մասնակցող առողջապահության և մյուս համապատասխան ոլորտների ղեկավարները՝ անդրադարձ կատարելով հանրապետությունում վարակի տարածման կանխարգելման նպատակով իրականացվող և նախատեսվող աշխատանքներին:

Նախագահ Սահակյանը կարևորել է այս ուղղությամբ բոլոր անհրաժեշտ միջոցառումների իրականացումը և  հանձնարարականներ տվել շահագրգիռ մարմինների պատասխանատուներին:

Խորհրդակցության ընթացքում երկրի ղեկավարն անդրադարձել է նաև Արցախի նախագահի և Ազգային ժողովի ընտրությունների նախընտրական քարոզարշավի մեկնարկին:

Բակո Սահակյանն ընդգծել է, որ այս ընտրություններն ունեն չափազանց կարևոր համապետական նշանակություն և, ինչպես բոլոր անցած ընտրությունները, պետք է լինեն ժողովրդավարական, բաց ու թափանցիկ, օրենքի տառին ու ոգուն համապատասխան, անցնեն փոխադարձ հարգանքի եւ հանդուրժողականության մթնոլորտում: Բոլոր պետական մարմինները իրենց պատասխանատվության շրջանակներում պետք է ապահովեն ընտրությունների պատշաճ մակարդակով անցկացումը:

Խորհրդակցությանը մասնակցում էին Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը, պաշտոնատար այլ անձինք:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում