ՎՎարդան Հովսեփյան

Երևանում նոր վերգետնյա անցում կկառուցվի

Երևանում նոր վերգետնյա անցում կկառուցվի

Այս տարի մայրաքաղաք Երևանում նախատեսվում է կառուցել մեկ վերգետնյա անցում: Քաղաքապետարանի  տրանսպորտի վարչության պետի տեղակալ, պետի ժամանակավոր պաշտոնակատար Էդգար Գալստյանը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից հրավիրված «Ճանապարհային երթևեկության արդի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» խորագրով խորհրդարանական լսումներին հայտնել է, որ իրականացվելու են նաև 4 ստորգետնյա անցումների հիմնանորոգման աշխատանքներ, որոնք կնպաստեն երթևեկության անվտանգությանը:

Բացի այդ, այս տարի նախատեսվում է Երևանում կատարել 577 հազար քմ ասֆալտապատման աշխատանքներ, 402 հազար գծամետր ճաքալցման աշխատանքներ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում