ԱԱննա Ավետիսյան

ԱԳՆ-ն հորդորում է ՀՀ քաղաքացիներին խուսափել Իրան, Չինաստան, Ճապոնիա, Հարավային Կորեա և Իտալիա այցելություններից

ԱԳՆ-ն հորդորում է ՀՀ քաղաքացիներին խուսափել Իրան, Չինաստան, Ճապոնիա, Հարավային Կորեա և Իտալիա այցելություններից

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է.

«Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածման ներկա իրավիճակը՝ հորդորում ենք ՀՀ քաղաքացիներին ժամանակավորապես խուսափել Իրանի Իսլամական Հանրապետություն, Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, Ճապոնիա, Հարավային Կորեայի Հանրապետություն և Իտալիայի Հանրապետություն (առավելապես՝ հյուսիսային շրջաններ) այցելություններից, բացառությամբ խիստ անհրաժեշտ դեպքերի:

Այնուամենայնիվ՝ այնտեղ գտնվելու կամ այցելելու պարագայում հորդորում ենք հետևել ՀՀ առողջապահության նախարարության կամ տվյալ երկրի համապատասխան իշխանությունների ցուցումներին և խորհուրդներին, անհրաժեշտության դեպքում՝ կապ հաստատել ՀՀ դեսպանությունների հետ»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում