ՌՌոզա Խաչատրյան

ԱՅՈ-ի լոգոն առաջ քաշեց հեղինակային իրավունքի խնդիրը. Կարապետյան

ԱՅՈ-ի լոգոն առաջ քաշեց հեղինակային իրավունքի խնդիրը. Կարապետյան

Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը Ֆեյսբուքի էջում գրել է.

 
ԱՅՈ՛-ի լոգոյի պլագիատի պատմությունը, որը հետաքրքիր սիմվոլիզմ առաջ բերեց, նաև վերհանեց հեղինակային իրավունքի համատարած ոտնահարման խնդիրը մեզանում՝ գաղափարների, մեդիաարտադրանքի ու այլ մտավոր սեփականության համատարած գողություն: Կարծում եմ՝ ազգը պետք է ճանաչի իր «հերոսներին». էս լուսանկարի երիտասարդները երեկ ներկայանում էին որպես ԱՅՈ՛-ի լոգոյի հեղինակ Garoon կազմակերպության ներկայացուցիչներ և հավակնում էին 3 միլիոն դրամ մրցանակի: Լավ նայեք նրանց դեմքերին ու հիշեք կազմակերպության անունը. հնարավոր է՝ օրերից մի օր նրանց հետ գործնական հարաբերություն ունենալու առիթ լինի:
 

Ի դեպ՝ էս դեպքը մեզ կրկին առիթ տվեց կարևորելու պրոֆեսիոնալ ու «հիշողություն ունեցող» լրագրողի աշխատանքը. պլագիատի փաստը հայտնաբերել է փորձառու լրագրող ու խմբագիր, իմ սիրելի ընկեր
Arayik Margaryanը: Ու սրանով էս պատմության հանգուցալուծումը ինձ համար կրկնակի հաճելի է:

 

Հ.Գ. Եթե դեռ տեղյակ չեք, պլագիատի հայտնաբերվելուց հետո որոշվեց մրցանակը բաշխել պատկերի իրական հեղինակների՝ «Երեկոյան Երևան» թերթի երբեմնի աշխատակիցների միջեւ: Քանի որ այս օրաթերթը ժամանակին Երևանի քաղսովետի (քաղաքապետարանի) պաշտոնաթերթն էր, այս փաստը ինձ համար եռակի՛ հաճելի է:
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում