ԳԳոհար Սիմոնյան

Հանդիպում Շվեյցարիայի դեսպանատան անվտանգության գծով խորհրդական Ֆաբիեն Ռայդերի հետ. ԱԻՆ

Հանդիպում Շվեյցարիայի դեսպանատան անվտանգության գծով խորհրդական Ֆաբիեն Ռայդերի հետ. ԱԻՆ

Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ ԱԻՆ ՓԾ տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը այսօր՝ փետրվարի 26-ին, ընդունել է Շվեյցարիայի դեսպանատան անվտանգության գծով խորհրդական Ֆաբիեն Ռայդերին: Հանդիպմանը մասնակցել են Շվեյցարիայի համագործակցության գրասենյակի ազգային ծրագրերի համակարգող Սերգեյ Հովհաննիսյանը, Փրկարար ծառայության կազմակերպման վարչության պետ Տիգրան Ավագյանը և ոլորտի այլ պատասխանատուներ:

Հանդիպման նպատակն է եղել համատեղ քննարկել Փրկարար ծառայության դերը, ինչպես նաև արտակարգ իրավիճակների դեպքում Շվեյցարիայի դեսպանատան և ԱԻՆ Փրկարար ծառայության միջև համագործակցության հնարավորությունները:

Ողջունելով հյուրին՝ ՓԾ տնօրենը կարևորել է հայ-շվեյցարական համագործակցության շրջանակներում իրականացրած աշխատանքները, ինչպես նաև նշել, որ առկա է համագործակցության հարուստ փորձ, ինչը բավական օգտակար էր և հիմք ընդունելով պետք է շարժվել առաջ:

Վրեժ Գաբրիելյանը ներկայացնելով արդեն ուժի մեջ մտած «Փրկարար ծառայության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները՝ իր խոսքում նշել է, որ այն բավականին խոստումնալից և ոգեշնչող է, որը ենթադրում է օրենքի կիրառումն ապահովող միջոցառումների բավականին լուրջ ծրագրեր, կիրառումն ապահովող միջոցառումների ցանկը, և ինչը կբերի համակարգի առավել արդյունավետ, արդարացի և օգտակար կառավարմանը:

ՓԾ տնօրենը անդրադարձավ նաև «Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» օրենքի նախագծի հիմնական դրույթներին, ընդգծելով, նախատեսվող փոփոխություններով կարգավորվող արտակարգ իրավիճակներում աղետների ռիսկերի նվազեցման, վաղ վերականգնման և արձագանքման, հետաղետային վերականգնման գործընթացների պատշաճ ապահովումը, արտակարգ իրավիճակ հայտարարելու հիմքերը հայտարարելու մասին որոշման ընդունման հնարավորության կարևորությունը, ինչը կբերի արտակարգ իրավիճակների դեպքում առավել կազմակերպված համակարգ ունենալու հնարավորության:

Իր հերթին շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ֆաբիեն Ռայդերը հետաքրքրվել է, թե որքանո՞վ է անվտանև և, արդյո՞ք, գնահատվում են ռիսկերը արտակարգ իրավիճակների, աղետների դեպքում, ինչպե՞ս է իրականացվում Շվեյցարիայի դեսպանատան հետ համագործակցությունը նման դեպքերում:

ՓԾ տնօրենը հավաստիացրել է, որ բոլոր ազգային պլաններում հստակ ամրագրված և մշակված են համապատասխան գործողություների ցանկը, ըստ որի՝ կազմակերպվում են դեսպանատների հետ տարվող աշխատանքները:

Իր հերթին շնորհակալություն հայտնելով հետաքրքիր զրույցի և բոլոր հարցերին առարկայական պատասխաններ ստանալու համար՝ Ֆաբիեն Ռայդերը հույս է հայտնել ամրապնդել և զարգացնել հետագա գործակցությունը:

Հանդիպման ավարտին Վրեժ Գաբրիելյանը շնորհակալություն հայտնելով Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատանը, պատրաստակամություն է հայտնել հետագա համագործակցությունը զարգացնելու նպատակով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում