Փրկարարները հայտնաբերել են Գավառի կորած բնակչի դին

Փրկարարները հայտնաբերել են Գավառի կորած բնակչի դին

Փրկարարներն ու ոստիկանության աշխատակիցները այսօր՝ ժամը 15:10-ին, Գավառի «Բզոյի գյոլ» կոչվող տարածքի մոտակայքում հայտնաբերել են Բագրատ Մ.-ի (ծնված 1983 թ.) դին:

Հիշեցնենք, որ փետրվարի 26-ին՝ ժամը 00:59-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի բնակիչ Բագրատ Մ.-ն (մոտ 32 տարեկան) փետրվարի 25-ի ժամը 21:00-ի սահմաններում տնից դուրս է եկել և չի վերադարձել։

Քաղաքացին վերջին անգամ հեռախոսով խոսել է ժամը 21:30-ին և տեղեկացրել, որ գտնվում է Ծաղկաշեն համայնքին հարակից «Սպիտակ Քար» կոչվող հանդամասում:

Ժամը 01:36-ից փրկարարները ոստիկանության աշխատակիցների և քաղաքացու հարազատների հետ համատեղ իրականացրել են որոնողական աշխատանքներ, սակայն ժամը 02:17-ին տեղանքի բարդ ռելիեֆի և մթության պատճառով աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում