Իրականացել է Քիմ Քարդաշյանի ևս մի երազանքը

Իրականացել է Քիմ Քարդաշյանի ևս մի երազանքը

Հեռուստաաստղ, գործարար Քիմ Քարդաշյանը և հոլիվուդյան աստղ, երգչուհի Շերը (Շերլին Սարգսյան) լուսանկարվել են CR Fashion Book ամսագրի համար:

Հայազգի աստղերը բրիտանացի սուպերմոդել Նաոմի Քեմփբելի հետ ֆոտոշարք են պատրաստել 60-ականների ոճով՝ Նյու Յորքի փողոցներում, մոտոցիկլետով, կաշվե հագուստով և փարթամ սանրվածքով:

«Դուք գիտեք, որ Շերը իմ կուռքն է, ուստի այս ֆոտոշարքով իրականացավ իմ երազանքը»,- գրել է Քարդաշյանը Instagram-ում:

CR Fashion Book նորաձևության ամսագիրը, երեք աստղերի պատկերներով և հարցազրույցով, լույս կտեսնի 2020-ի մարտին:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում