ՎՎարդան Հովսեփյան

Ծիրանի փառատոն՝ Արարատի մարզում

Ծիրանի փառատոն՝ Արարատի մարզում

ՀՀ Արարատի մարզում այս տարի մեծ շուքով կնշվի Ծիրանի փառատոնը: Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը նկատել է, որ ծիրանը Հայաստանում առաջինը հասնում է Արմաշի և Սուրենավանի հատվածում, այդ իսկ պատճառով այս տարի նախատեսվում է մեծ շուքով ծիրանի փառատոն կազմակերպել, աշնանն էլ կնշվի բերքի տոնը:

Մարզպետը խնդիրների շարքում նշել է, որ այս պահին մարզում չկան հյուրանոցներ: «Զբոսաշրջիկները հիմնականում մեր մարզում չեն գիշերում: Քանի որ Երևանին շատ մոտ ենք, նրանք հանգրվանում են հենց այնտեղի հյուրանոցներում: Մեր մարզում կանգառ են կատարում միայն Խոր Վիրապում և Նորավանքում»,- նշել է Սարգսյանը։

Մարզպետի խոսքով՝ իրենք խնդիր ունեն հավուր պատշաճի զբոսաշրջիկներին ներկայացնելու մարզի տուրիստական գրավչությունը՝ Դվին հնավայրը, Արտաշատ մայրաքաղաքը և այլ պատմական վայրեր։

Գարիկ Սարգսյանը հավաստիացրել է, որ մարզի բոլոր խնդիրներն առաջիկա տարիներին կլուծեն, որպեսզի այդ վայրերն ավելի հասանելի լինեն զբոսաշրջիկների համար։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում