ՎՎարդան Հովսեփյան

Գեղարքունիքում «Թումո» կենտրոնի շարժական ուսումնական առաջին կետը կտեղադրվի Գավառում

Գեղարքունիքում «Թումո» կենտրոնի շարժական ուսումնական առաջին կետը կտեղադրվի Գավառում

2019 թ. դեկտեմբերին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը և Դիլիջանում գործող «Թումո» ստեղծարար տեղեկատվական կենտրոնի ղեկավար Տիգրան Բաղիյանը մարզպետի մոտ կայացած հանդիպման ընթացքում քննարկել են մարզում «Թումո» ստեղծարար տեղեկատվական կենտրոնի շարժական ուսումնական կետեր հիմնելու և մարզի դպրոցականներին ուսման մեջ ներգրավելուն վերաբերող հարցը: Գնել Սանոսյանը հավանություն է տվել նախաձեռնությանը և պատրաստակամություն հայտնել` հնարավորության և լիազորության շրջանակներում աջակցել, որպեսզի նախաձեռնությունը կյանքի կոչվի:

Նախապատրաստական որոշակի աշխատանքներից հետո 2020 թ. փետրվարի 26-ին «Թումո» ստեղծարար տեղեկատվական կենտրոնի ղեկավար Տիգրան Բաղիյանը և կենտրոնի աշխատակիցները կրկին Գեղարքունիքի մարզպետարանում էին: Մարզպետարանի ԿՄՍ վարչության պետ Կարեն Զազյանի և Գավառի քաղաքապետի տեղակալ Գրիգոր Բոշյանի հետ համատեղ նրանք քննարկել են Գեղարքունիքի մարզում «Թումո» ստեղծարար տեղեկատվական կենտրոնի առաջին շարժական ուսումնական կետը Գավառում տեղադրելուն վերաբերող մի շարք հարցեր:

«Մեր նպատակն է «Թումոյի» ծրագրերը հասանելի դարձնել նաև Գեղարքունիքի մարզում, քանզի հայկական նորարարական այդ ծրագրերից այսօր արդեն օգտվում են արտասահմանյան մի շարք երկրներ: Ցանկություն ունենք, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր աշակերտի հասանելի լինի այն ուսումը, ինչն արդեն կիրառվում է միջազգային մակարդակներում»,- նշել է Տիգրան Բաղիյանը:

«Թումո» ստեղծարար տեղեկատվական կենտրոնի շարժական ուսումնական կետեր կարող են հաճախել 12-18 տարեկան աշակերտներ՝ անվճար հիմունքներով: Այդ կետերում մեկամսյա ինքնուսուցում անցնելուց հետո աշակերտները ուսումը կշարունակեն Դիլիջանի «Թումո» կենտրոնում, դարձյալ մեկամսյա ժամկետով:

Տեղադրվող ստեղծարար տեղեկատվական կենտրոնի շարժական ուսումնական կետում դպրոցականները կարող են գիտելիքներ ձեռք բերել անիմացիա, խաղերի ստեղծում, ֆիլմերի ստեղծում, կայքերի մշակում, երաժշտություն, ստեղծագրություն, նկարչություն, գրաֆիկ դիզայն, եռաչափ մոդելավորում, ծրագրավորում, ռոբոտաշինություն, շարժական գրաֆիկա, լուսանկարչություն և նոր մեդիա ոլորտներում:

Գեղարքունիքի մարզի ողջ տարածքում նախատեսվում է տեղադրել «Թումո» ստեղծարար տեղեկատվական կենտրոնի ինը շարժական ուսումնական կետ:

Հանդիպման ավարտին աշխատանքային խումբը շրջայց է կատարել Գավառ քաղաքում՝ շարժական տուփի տեղադրման համար պահանջվող չափորոշիչներին բավարարող տարածք ընտրելու և առաջիկայում շարժական կետի տեղադրման աշխատանքների մեկնարկը տալու համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում