Խոսող կոթողներ. Էկո երկնաքեր Չինաստանում

Խոսող կոթողներ. Էկո երկնաքեր Չինաստանում

Պերլ Ռիվեր թաուեր էկո երկնաքերը Չինաստանում հանճարեղ մտահղացում է, որը պահպանում է կատարյալ հավասարակշռություն  ճարտարապետական ենթակառուցվածքների և բնության նմանակման միջև:
Նմանատիպ երկնաքերերից այն  60%-ով քիչ է էներգիա օգտագործում: Նման արդյունք ստանալու համար, առանցքային տարր հանդիսացավ ճակատային հատվածի երկտակ ապակեպատ ծածկույթը:

Էներգիան կուտակելու և խնայելու համար կիրառվում են հատուկ շերտավարագույրներ, որոնք հագեցած են  ֆոտոգալվանական  բջիջներով, ինչի շնորհիվ անգամ, երբ շետավարագույրները փակ են, կլանում և արդյունավետ հավաքում են արևի էներգիան։

Ապագայի կառույց համարվող շենքի երեսպատման համար օգտագործվել է 80 000 քմ ապակի, որոնք հերմետիկ են ինչպես ներսից, այնպես էլ դրսից: Պերլ Ռիվեր թաուերի օդափոխման համակարգը համարվում է ամենաանվնասը, քանի այն տեղադրված է  հատակում, իսկ օդորակիչներն օդն օգտագործում են  միայն մեկ անգամ, ինչի շնորհիվ  կառույցի ներսում շրջանառվում է միայն մաքուր օդ։ Այս նորարարական տեխնոլոգիան հնարավորություն է ընձեռում խնայել ավելի քան 40 % էներգիա:

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում