ՅՈՒՆԻՍԵՖ-ն ու Ավստրիական զարգացման գործակալությունը մեկնարկում են եռամյա «Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» ծրագիրը:
Հայաստանի ներկայիս կլիմայական պայմանները հանգեցնում են երաշտի, ջերմային ալիքների, ջրհեղեղների, սողանքների, կարկտահարության, ցրտահարության, քարաթափման, սելավների և ձնահյուսների։ Սա բացասական ազդեցություն է թողնում գյուղական համայնքների կենսապահովման և սննդի անվտանգության վրա։
Կլիմայի փոփոխությունն ու դրա հետևանքները ազդում են առաջին հերթին երեխաների և երիտասարդների վրա։
«ՅՈՒՆԻՍԵՖ-ը կարծում է, որ այս երևույթների տեմպերը կարող են դանդաղեցվել։ Համայնքային մակարդակում երիտասարդ աղջիկների և տղաների հետ համագործակցելը կարևոր նշանակություն ունի կլիմայական գործողություներ իրականացնելու համար հանուն ավելի լավ ապագայի»,- նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Լիվ Էլին Ինդրայտենը։
«Ավստրիական զարգացման գործակալության աջակցությամբ նպատակ ունենք ներգրավել 28 000 երիտասարդ տղաների և աղջիկների Հայաստանի 52 խոշորացված համայնքներից, զինել նրանց անհրաժեշտ գիտելիւքներով և հնարավորություն տալ գործել իրենց համայնքներում։
Մինչև 2022 թվականի նոյեմբերը, ՅՈՒՆԻՍԵՖ-ը ծրագրավորում է վերապատրաստել 2470 դպրոցների ուսուցիչների և վարչական աշխատակիցների:Կմշակվեն ուսումնական նյութեր և ծրագրեր:
ՅՈՒՆԻՍԵՖ-ը համագործակցելու է նաև 530 մարզային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ:










