Արցախում մեկնարկեց «Ղողանջ մշակույթի» մրցույթը

Արցախում մեկնարկեց «Ղողանջ մշակույթի» մրցույթը

Համամարդկային արժեքների, փոխադարձ հարգանքի, հանդուրժողականության և խաղաղության հղումով Արցախում մեկնարկեց «Ղողանջ Մշակույթի» առաջին միջազգային երաժշտական երգի մրցույթը: Երիտասարդ տաղանդները ոչ միայն Արցախից, այլև Հայաստանից ու Սփյուռքից կարող են մասնակցել մրցույթին, որն ունի մի քանի անվանակարգ` մանկական, դասական, ժողովրդական վոկալ, գործիքավորում:

Ռուսաստանի հայերի միության և առաջին ռուս-հայկական ARM TV հեռուստաալիքի նախաձեռնած մրցույթը կարճ ժամանակում մեծ ճանաչում ձեռք բերեց: Մասնակցության հայտեր սկսեցին ուղարկել ոչ միայն ազգությամբ հայ երիտասարդները, այլև աշխարհի տարբեր երկրներից կատարողներ, որոնց համար պատիվ է ելույթ ունենալ նման որակավորում ունեցող միջազգային ժյուրիի ներկայացուցիչների առաջ:

Մշակութային ղողանջներն ազդարարելու համար օպերային արվեստի համաշարհային աստղ Լյուբով Կազարնովսկայան որոշեց  հետաձգել սեփական նախագծերը: Երգչուհուն հայերի և Հայաստանի հետ կապում են մանկական հիշողությունները: Նրա հայրը ծառայել է Հայաստանում: Եվ  հենց Աբովյան 32 հասցեում, հայ մտավորականների կողքին Լյուբով Կազարնովսկայան անցկացրեց մանկության ամենահիշվող օրերը: Երգչուհին նույնիսկ Չեխովի անվան 55-րդ դպրոցի աշակերտուհի է եղել:

Երգչուհու մասնակցությունը չվրիպեց Ադրբեջանի արտգործնախարարության աչքից: Նրանք շտապեցին Լյուբով Կազարնովսկայային ճանաչել պերսոնա նոն-գրատա և ընդգրկել երկրի սև ցուցակում: Ադրբեջանցիների այս արարքը ոչ միայն չզարմացրեց երգչուհուն, այլև չզայրացրեց:

Մանրամասները` տեսանյութում

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում