ՆՆարե Ոսկանյան

Մեկ ամսում հայտնաբերվել է 16 ինքնակամ կառույց

Մեկ ամսում  հայտնաբերվել է 16 ինքնակամ կառույց

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչությունը 2020 թվականի հունվար ամսվա ընթացքում կատարել է 199 դիտարկում, որոնցից 26-ը՝ ՀՀ Կառավարության կողմից իրականացվող համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում:

Տեսչական մարմնի աշխատակիցները մասնակցել են ավարտված շինարարական 131 օբյեկտների շահագործման ընդունող հանձնաժողովների աշխատանքներին։

Հաշվետու ժամանակահատվածում տրամադրվել է ավարտական ակտերի վերաբերյալ 86 դրական և 45 բացասական եզրակացություն: Ըստ մարզերի՝ այն ունի հետևյալ գրաֆիկական պատկերը.

Տեսչական մարմնի աշխատակիցների կողմից վերահսկողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են 16 ինքնակամ կառույց ՀՀ ամբողջ տարածքում։

Նշված ժամանակահատվածում տեսչական մարմինը ուսումնասիրել է իրեն հասցեագրված քաղաքաշինական ոլորտին առնչվող ընդհանուր առմամբ 20 հիմնավոր դիմում-բողոք, լուծում են ստացել 18-ը։

Կազմվել է վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ 20 արձանագրություն:

Խորհրդատվություն է տրամադրվել թվով 90 տնտեսավարողների և քաղաքացիների, որից 43 դեպքում (47.8%)` Տեսչական մարմնի նախաձեռնությամբ: Խորհրդատվական և իրազեկող բնույթի աշխատանքներ են իրականացվել զանգվածային լրատվության բոլոր հասանելի միջոցներով (մամուլում` 1 հոդված, ՏՄ պաշտոնական կայքում` 1 հոդված):

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում