ԳԳոհար Սիմոնյան

Թուրքիան Միսրաթա նավահանգստով զենք է մատակարարում Լիբիային

Թուրքիան Միսրաթա նավահանգստով զենք է մատակարարում Լիբիային

Լիբիայի Ազգային բանակի մամուլի խոսնակ Ահմադ ալ-Միսմարին անդրադարձել է Թուրքիայի` Լիբիայի ազգային համաձայնության կառավարության ուժերին զենք մատակարելու թեմային:

Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը, հավելելով, որ ըստ մամուլի խոսնակի՝ Թուրքիան Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիից 200կմ արևելք գտնվող Միսրաթա նավահանգստով զենք և զրահատեխնիկա է մատակարարել Լիբիայի ազգային համաձայնության կառավարության ուժերին:

«Նման օգնությունը, որը կատարվում է այդպես բացահայտորեն և ողջ միջազգային հանրության աչքի առաջ, ոչ այլ ինչ է, քան հայտարարված հրադադարի խախտում: Լիբիայի Ազգային բանակի ջոկատները ժամ առ ժամ հետևում են իրադրությանը և ցայժմ չեն հակազդել»,-ասել է Ալ-Միսմարին:

Նշենք, որ Թուրքիան աջակցում է Լիբիայի ազգային համաձայնության կառավարությանը, իսկ արաբական երկրներից Սաուդիան Արաբիան, Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները` Խալիֆա Հաֆթարի գլխավորած Լիբիայի ազգային բանակին:

Թուրքական Մեջլիսն արտահերթ նիստում նախագահ էրդողանին  արտոնել էր 1 տարի ժամկետով թուրքական ստորաբաժանումներ ուղարկել Լիբիա՝ տեղի կառավարությանն աջակցելու:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում