ՌՌոզա Խաչատրյան

ՏՄՊՊՀ-ն հորդորում է զերծ մնալ դեղերի և բժշկական դիմակների չարդարացված թանկացումներից

ՏՄՊՊՀ-ն հորդորում է զերծ մնալ դեղերի և բժշկական դիմակների չարդարացված թանկացումներից

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը դեղերի շրջանառության ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին հորդորում է զերծ մնալ բժշկական դիմակների, հակավիրուսային դեղերի և այլ բժշկական պարագաների գների չհիմնավորված բարձրացումներից, ինչպես նաև շուկայում արհեստական պակասուրդի ստեղծումից. այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ՏՄՊՊՀ-ն:

Հանձնաժողովը միաժամանակ տեղեկացնում է, որ այս ոլորտում իրականացվում են մշտադիտարկումներ: Հնարավոր խախտումների կամ չարաշահումների դեպքում ՏՄՊՊՀ-ն վարչական վարույթներ կհարուցի և կկիրառի օրենքով սահմանված պատասխանատվության խիստ միջոցներ:

ՀՀ ՏՄՊՊՀ-ն այս տարի հատուկ ուսումնասիրություն է իրականացնում դեղերի շրջանառության ոլորտում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում