ՎՎարդան Հովսեփյան

Սահմանային անցակետերի հզորացմանն ուղղված քայլեր՝ ԱՀԿ աջակցությամբ

Սահմանային անցակետերի հզորացմանն ուղղված քայլեր՝ ԱՀԿ աջակցությամբ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության աջակցությամբ փետրվարի 18-20-ը գնահատվել են «Զվարթնոց» օդանավակայանի և դրա տարածքում գործող պետական մի շարք կառույցների կարողությունները։

Գործընթացի շրջանակում գնահատվել է նաև Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի հզորությունը։ Նպատակն է՝ ստանալ վերջնական պատկեր, թե որքանով են այս կառույցները պատրաստ արձագանքելու առօրյա հարցերին և արտակարգ իրավիճակներում։

Միջազգային առողջապահական կանոնների (ՄԱԿ) շրջանակներում երկրի հիմնական կարողությունների շարքում կարևոր տեղ է զբաղեցնում սահմանային անցակետերի աշխատանքը՝ ուղղված հանրային առողջության տեսանկյունից կարևոր իրադարձությունների պատշաճ կանխարգելմանը, հայտնաբերմանը և արձագանքմանը։

2016 թ․ ևս իրականացվել է միջազգային առողջապահական կանոնների հիմնական կարողությունների արտաքին համատեղ գնահատում, ինչի արդյունքում մասնագիտական խումբն առաջարկել է հզորացնել մի շարք կարողություններ, որոնց թվում նաև՝ սահմանային անցակետերը։

ԱՀԿ մասնակից պետություններին աջակցելու նպատակով սահմանային անցակետերում առօրյա և արտակարգ իրավիճակների դեպքում կարողությունները գնահատելու, զարգացնելու, ամրապնդելու և պահպանելու համար ԱՀԿ-ն մշակել է օդանավակայանների, նավահանգիստների և ցամաքային անցակետերի գնահատման գործիք։

2019-ի հուլիսին ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի աջակցությամբ գնահատման գործիքի արդյունավետ կիրառման նպատակով վերապատրաստում են անցել ՀՀ-ից 2 մասնագետ՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը և ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ գլխավոր տնօրենի տեղակալ և ՄԱԿ ազգային համակարգող Լիլիթ Ավետիսյանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում