Ո՞ր հատվածներն են ամենավտանգավորը Սևանի մայրուղու վրա

Ո՞ր հատվածներն են ամենավտանգավորը Սևանի մայրուղու վրա

Ամառային արձակուրդներին հայաստանյան ամենաբանուկ մայրուղին Մ4 միջպետական ճանապարհն է: Երևանից դեպի Սևան տանող ճանապարհին մարդիկ չեն համբերում, թե երբ կհասնեն կապուտակ լճին  ու վերջապես կազատվեն մայրաքաղաքի տապից: Այս ճանապարհին մարդիկ երբեմն այնքան են շտապում, որ գերազանցում են թույլատրելի արագությունը և դժբախտ ավարտով ճանապարհատրանսպորտային պատահարների զոհ դառնում:

Առավոտ լուսոյի նկարահանող խումբը ճանապարհային ոստիկանության մայոր Սերգեյ Մարտիրոսյանին խնդրեց ցույց տալ Երևան-Սևան մայրուղու բոլոր վտանգավոր հատվածներն ու վարորդներին ևս մեկ անգամ հիշեցնել ճանապարհային նշանների կարևորությունը:

Երևան-Սևան մայրուղու հայտնի «Չայնիի» հատվածը շրջադարձերի մեծ վտանգ է իրենից ներկայացնում: Այս հատվածում նույնիսկ ամենափորձառու վարորդները պետք է զգուշանան: Պատահարների մեծ մասը հենց այստեղ է լինում:

Մանրամասները՝ տեսանյութում 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում