Արձագանքելով ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության հայտարարություններին՝ դեսպանություն է դիմել 35 ՀՀ քաղաքացի, այդ թվում նաև երկքաղաքացիներ։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում հայտնել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Դեսպանությունը մշտական կապի մեջ է ՀՀ քաղաքացիների հետ և ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ քայլերը ՀՀ քաղաքացիների կողմից բարձրացվող հարցերի արագ հասցեագրման ուղղությամբ»,- գրել է Ա.Նաղդալյանը։
Քաղաքացիները կարող են նաև նամակ ուղարկել ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջին և էլեկտրոնային փոստին:
ՀՀ դեսպանության հեռախոսահամարներ՝ +98(21)66704833 // +98(21)66760509,
բջջային հեռախոսահամար՝ +989121051639
Էլ. փոստ` [email protected]










