ՌՌոզա Խաչատրյան

Չինաստանում կորոնավիրուսից մահացությունը աճել է 55 տոկոսով

Չինաստանում կորոնավիրուսից մահացությունը աճել է 55 տոկոսով

Չինաստանի առողջապահական մարմինները հաղորդել են կորոնավիրուսի վարակի 409 նոր դեպքի ու ևս 150 մահվան մասին: Այդպիսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 77 150 մարդու, իսկ մահացածների ընդհանուր թիվը 2592 է, գրում է South China Morning Post-ը:

Մահվան դեպքերը, բացառությամբ մեկի, տեղի են ունեցել Հուբեյ նահանգում. 409 դեպքից 398-ը:

Փետրվարի 23-ի պաշտոնական տվյալներով՝ 1846 մարդ դուրս է գրվել հիվանդանոցից, այսինքն` առողջացած մարդկանց ընդհանուր թիվը 24 734 է:

Պարբերականի տվյալներով՝ Չինաստանում մահացությունը աճել է 55%-ով, քանի որ Հուբեյում չի նվազում վիրուսակիրների և մահացած մարդկանց թիվը: Իսկ Գուանդում, որը համարվում է համաճարակի երկրորդ կենտրոնը, արտակարգ իրավիճակի ցուցանիշը նվազել է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում