Պարզ դարձան Բարձրագույն խմբի առաջնության 10-րդ տուրի արդյունքները

Պարզ դարձան Բարձրագույն խմբի առաջնության 10-րդ տուրի արդյունքները

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում ավարտվեց 10-րդ տուրը: Այն դարձավ  ամենաարդյունավետը բարձրագույն խմբի պատմության մեջ: 4 խաղում միասին խփեցին 28 գնդակ: Երևանի «Միկան» տանը 3-1 հաշվով հաղթեց Գյումրիի «Շիրակին»: Գործող չեմպիոն «Բանանցն» ու հետնապահ «Արարատն» իսկական գոլային հրավառություն կազմակերպեցին: Գրանցվեց 10 գոլ: «Բանանցն» առավելության հասավ 6:4 հաշվով:

Այս մրցաշրջանի առաջատար «Ուլիսը» 7-1 հաշվով ջախջախեց «Գանձասարին»: «Փյունիկն» էլ մինչև հանդիպման վերջնամասը պարտվում էր «Ալաշկերտին» 0-3 հաշվով, բայց կարողացավ հանդիպումն ավարտել ոչ ոքի՝ 3-3:

10-րդ տուրից հետո առաջատարը 28 միավոր հավաքած եւ պարտություն չկրած «Ուլիսն» է: Մեկ խաղ պակաս անցկացրած «Փյունիկը» 17 միավորով երկրորդ տեղում է: «Բանանցն» «Ալաշկերտի» պես ունի 11 միավոր, իսկ «Արարատը» 6 միավորով վերջին տեղում է:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում