ԱԱրսեն Մկրտչյան

Ապրիլին Գորիսը կդառնա ՏՏ իրադարձությունների կենտրոն

Ապրիլին Գորիսը կդառնա ՏՏ իրադարձությունների կենտրոն

Սույն թվականի ապրիլի 13-19-ը Գորիսում կանցկացվի Tech Week 2020 կամ «Տեխնոլոգիաների շաբաթ 2020» միջոցառումների աննախադեպ շարքը, որի հիմնական նպատակն է համախմբել հայկական ամենահայտնի ՏՏ իրադարձությունները և մեկ շաբաթվա ընթացքում դրանք կենտրոնացնել Սյունիքում:

Միջոցառումն առաջին անգամ կանցկացվի Գորիսում, քանի որ հենց այստեղ է ծնվել այն անցկացնելու գաղափարը, երբ «Ինստիգեյթ» ընկերությունից գորիսեցի Դավիթն ու բերձորցի Սպարտակը հանդիպեցին «ՋիՋի» ընկերության համահիմնադիր Խաչատուրի հետ:

«Ինստիգեյթի» Գորիսում ավելի քան յոթ տարի գործող թիմը, որն աշխատում է տեղական և միջազգային խոշոր ընկերությունների հետ, հավատում է, որ մարզերի համաչափ զարգացում ապահովելու համար ՏՏ-ն կարող է ծանրակշիռ դեր խաղալ, իսկ նմանատիպ միջոցառումների անցկացումը մարզում աննկարագրելի ոգևորություն կառաջացնի։

Tech Week֊ը հանդիսանալու է միասնական հարթակ համայնքում հայտնի մյուս միջոցառումների կազմակերպիչների համար:

Մեկ տեխնոլոգիական շաբաթում կանցկացվեն հետևյալ միջոցառումները․

  1. JS day՝ Tech Events Armenia-ի կողմից
  2. Software Testing and not only՝  ArmSTQB-ի կողմից
  3. HackFest՝  ArmSec-ի կողմից
  4. Crowdfunding Conf՝ The Crowdfunding Formula-ի կողմից
  5. Seaside Conf՝ Seaside Startup Summit-ի կողմից
  6. Invest Conf` Smart Gate VC կողմից
  7. Կլոր սեղան քննարկումներ

Շաբաթվա ընթացքում կիրականացվեն նաև.

- նոր Արմաթ աշխատանոցների բացում Գորիսի հարակից գյուղերում,
- «ՋիՋի»-ն հասանելի կդառնա Գորիսում
- «Ինստիգեյթ մոբայլը» Կապանում կհիմնի ինժեներական թիմ

Բուն միջոցառումների շարքի բացումը տեղի կունենա ապրիլի 17-ին և կտևի 3 օր (մինչև ապրիլի 19-ը):

Tech Week-ը կազմակերպվում է «ՋիՋի» և «Ինստիգեյթ» ընկերությունների համատեղ ջանքերով։ Երկու ընկերություններն էլ ընտրել են ապակենտրոնացված զարգացման մոդելը և վստահ են, որ միջոցառման շնորհիվ Սյունիքը կդառնա ՏՏ ներկայացուցիչների գաղափարների իրականացման խոշորագույն հարթակ, ինչն էլ բեկումնային կլինի մարզային զարգացման համար։

Միջոցառման գլխավոր հովանավորն ու աջակիցը SoftConstruct ընկերությունն է:

Միջոցառման գործընկերն է (Event Partner) Skill-ը:

Միջոցառման լեզուն հայերենն է։ Մասնակցությունն անվճար է, սակայն անհրաժեշտ է լինելու նախապես գրանցվել։

Միջոցառման օրերին կգործեն gg երթուղիներ (shuttle) դեպի Գորիս։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում