ՆՆարե Ոսկանյան

Ուկրաինայի Կրոպիվնիցկի մարզկենտրոնում կկառուցվի հայկական եկեղեցի

Ուկրաինայի Կրոպիվնիցկի մարզկենտրոնում կկառուցվի հայկական եկեղեցի

Ուկրաինայի Կրոպիվնիցկի մարզկենտրոնում հող են հատկացրել հայկական եկեղեցու շինարարության համար, այս մասին AnalitikaUA.net-ին հայտնել է Կիրովոգրադի մարզի Ուկրաինայի հայերի միության նախագահ Տիգրան Խաչատրյանը:

Կրոպիվնիցկիի քաղաքային խորհրդի նիստում պատգամավորները հավանություն են տվել Ռաֆայել Սանասարյանի առաջարկին՝ Հայ առաքելական եկեղեցու Կրոպիվնիցկու կրոնական համայքին մշտական օգտագործման հանձնել Միխայլովսկ փողոցում գտնվող հողամասը:

Տարածքային միության նախագահ Տիգրան Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր նպաստել են դրան՝ նաև հավելելով, որ նախատեսում են տարածքը կանաչապատել ու այնտեղ շատրվաններ տեղադրել:

Հայտնի է, որ եկեղեցիների կառուցումը Ուկրաինայի հայերի միության հիմնական նպատակներից մեկն է: Միության ղեկավար Վիլեն Շատվորյանի խոսքով՝ եկեղեցիների կառուցումը հնարավորություն կտա իրականացնել հայկական սփյուռքի գլխավոր նպատակներից մեկը, որն է՝ բացահայտել հայկական մշակույթը Ուկրաինայի ժողովրդի համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում