ՄՄերի Եգորյան

Արցախի ոստիկանության հայտարարությունը նախագահական և ԱԺ ընտրությունների վերաբերյալ

Արցախի ոստիկանության հայտարարությունը նախագահական և ԱԺ ընտրությունների վերաբերյալ

Արցախի ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է.

«Հարգելի քաղաքացիներ, ԱՀ ոստիկանությունը կրկին հորդորում է հանրապետության առաջիկա նախագահական և ազգային ժողովի ընտրությունների հետ կապված թեկնածուներին ներկայացվող օրենսդրական պահանջներից բխող ԱՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման կողմից իրականացվող վարչարարության ընթացքում բողոքների կամ կայացված վարչական ակտերի վերաբերյալ անհամաձայնության պայմաններում՝ Վարչական դատավարության օրենսգրքով ու Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին օրենքով սահմանված կարգով կարող եք դիմել ԱՀ վարչական դատարան:

Վերոհիշյալ դաշտում անհամաձայնության և օրենսդրությամբ սահմանված իրավունքների ենթադրյալ խախտումների վերաբերյալ քաղաքակիրթ և օրինաչափ ընթացակարգից դուրս ոչ իրավաչափ կամքի արտահայտումը զուգորդվում է բազմաբնույթ վարչական իրավախախտումների կատարմամբ, որի պարագայում, կամա թե ակամա, իրական սպառնալիք է արտահայտում հասարակության անվտանգության ոլորտում:

Ոստիկանությունը կոչված է անվերապահորեն կանխարգելելու հասարակության անվտանգությանը սպառնացող բոլոր տեսակի ոտնձգությունները և օրինախախտների նկատմամբ լինելու է խստապահանջ:

Խնդրում ենք զերծ մնալ ներքաղաքական ավելորդ լարվածությանը նպաստող գործողություններից՝ առհասարակ Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներից դուրս գործողություններ կատարելուց»:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում