Սեւանի հանրային լողափերը անվճար սպասարկում են բոլոր այցելուներին

Սեւանի հանրային լողափերը անվճար սպասարկում են բոլոր այցելուներին

Ամառային տապից թաքնվելու լավագույն տարբերակը հայաստանցիների համար Սեւանի լողափերն են:

Ձեւավորված ավանդույթի համաձայն՝ հուլիսի մեկին սեզոնի պաշտոնական բացումն էր: Այս տարի, սակայն, օդի ջերմաստիճանը շատ ավելի շուտ էր հատել սահմանը, եւ մարդիկ ավելի վաղ էին սկսել իրենց հանգիստը հենց այս գոտում կազմակերպել:

Արդեն չորս տարի է՝ այցելուներին բոլորովին անվճար սպասարկում  են հանրային լողափերը: Այնտեղ գործում է փրկարար  ջոկատ, բուժկետ, խաղահրապարակ, տրամադրվում են անվճար ներքնակներ եւ արեւապաշտպան ծածկեր: Հանգստյան օրերին բուժաշխատողները կրկնակի հերթապահությամբ են հսկում լողափը:

Մանրամասները՝ տեսանյութում 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում