ՄՄերի Եգորյան

Նախագահը ցավակցել է դիրիժոր Յուրի Դավթյանի մահվան կապակցությամբ

Նախագահը ցավակցել է դիրիժոր Յուրի Դավթյանի մահվան կապակցությամբ

Հայտնի դիրիժոր, ՀՀ ժողովրդական արտիստ Յուրի Դավթյանի մահվան կապակցությամբ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել դիրիժորի ընտանիքին:

«Յուրի Դավթյանի գործունեությունը և վաստակը մեր մշակույթի անբաժանելի մասն են: Հանդիսանալով մեր ժամանակների լավագույն դիրիժորներից մեկը՝ նա, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի, Հայաստանի հեռուստառադիոպետկոմի սիմֆոնիկ նվագախմբի գլխա­վոր դիրիժոր լինելուց բացի, ղեկավարել է նաև մի շարք համբավավոր նվագա­խմբեր, այդ թվում՝ ԽՍՀՄ պետական, Մոսկվայի Մեծ թատրոնի, Մարիինյան թատրոնի և այլ նվագախմբեր։

Անկեղծորեն ցավակցում եմ անվանի դիրիժորի ընտանիքին, հարազատներին ու երկրպագուներին և կիսում նրանց վիշտը»,- ասված է նախագահի ուղերձում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում