ՎՎարդուհի Բալյան

ԱԺ նախագահը Դանիայում այցելել է «հայերի մայր» Քարեն Եփփեի ծննդավայր

ԱԺ նախագահը Դանիայում այցելել է «հայերի մայր» Քարեն Եփփեի ծննդավայր

Դանիա կատարած պաշտոնական այցի ընթացքում փոքրիկ ուխտագնացություն կատարեցինք «հայերի մայր» Քարեն Եփփեի ծննդավայր, ծաղիկներ դրեցինք և խոնարհվեցինք նրա հուշաքարի առջև, եղանք նրան նվիրված տեղական արխիվում։ Այդ մասին Ֆեյսբուքում գրել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

«Դանիացի միսիոներուհի Քարեն Եփփեն իր կյանքը նվիրեց Ցղասպանությունից մազապուրծ եղած հազարավոր հայ որբերին՝ հավաքելով նրանց Արևմտյան Հայաստանի տարբեր վայրերից և հոգ տանելով նրանց մասին՝ սնունդից և ապաստանից մինչև կրթություն և մասնագիտության ձեռքբերում։ Մինչև իր կյանքի վերջին օրը նա մնաց հայ երեխաների կողքին, մահացավ և թաղվեց Հալեպի հայկական գերեզմանոցում։

Իր այս անմնացորդ նվիրումի և գերմարդկային ջանքերի համար նրան անվանեցին «հայերի մայր»։

Հայ ժողովուրդը երախտիքի խոր զգացումով հավերժ կհիշի Քարեն Եփփեին՝ մեծ մարդուն, հումանիստին և հայերի բարեկամին»,- գրել է Ա.Միրզոյանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում