ԳԳոհար Սիմոնյան

Պուտինը, Մերկելը և Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել Սիրիայի և Լիբիայի հարցով

Պուտինը, Մերկելը և Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել Սիրիայի և Լիբիայի հարցով

Վլադիմիր Պուտինը, Էմանուել Մակրոնը և Անգելա Մերկելը եռակողմ հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով Սիրիայում և Լիբիայում տիրող իրավիճակը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն, հավելելով, որ Ռուսաստանի, Ֆրանսիայի նախագահներն ու Գերմանիայի կանցլերը հատուկ ուշադրություն են դարձրել Իդլիբում տիրող իրավիճակին:

Մասնավորապես, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծել է ահաբեկչական սպառնալիքը չեզոքացնելու անհրաժեշտությունը՝ պահպանելով Սիրիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքները: Էմանուել Մակրոնն ու Անգելա Մերկելն էլ հայտարարել են Իդլիբում լարվածության նվազեցմանն օժանդակելու՝ իրենց պատրաստակամության մասին:

Կողմերն ընդծել են նաև քաղաքացիական բնակչության համար հումանիտար հետևանքների կանխարգելման կարևորությունը: Բացի այդ, Ֆրանսիայի նախագահն ու Գերմանիայի կանցլերը հայտնել են, որ պատրաստ են համատեղ հանդիպում անցկացնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ Սիրիայում իրավիճակի սրման հարցերը քննարկելու համար:

Զրույցի ընթացքում երեք երկրների ղեկավարները աջակցել են նաև Լիբիայում հրադադարի պահպանմանը և բեռլինյան կոնֆերանսի արդյունքների վրա հիմնված երկխոսության վերսկսմանը:  Հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի նախագահը նաև ցավակցություն է հայտնել Գերմանիայի կանցլերին՝ Հանաու քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհված ինը մարդու առիթով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում