Վերապրածների ու Ցեղասպանության հիշողությունների վավերագրողը. Վերժինե Սվազլյան

Վերապրածների ու Ցեղասպանության հիշողությունների վավերագրողը. Վերժինե Սվազլյան

60 տարի շարունակ Զմյուռնիայի աղետից փրկված ընտանիքի դուստրը՝ Վերժինե Սվազլյանը, իր մեծ առաքելությունն է կատարում:

Նա արցունքների ու հեկեկոցների միջից դուրս է բերել հազարավոր պատմություններ, վկայություններ, առածներ, հեքիաթներ ու երգեր՝ ամեն ինչ զավթված հայրենիքի մասին: 

Տարիների աշխատանքը 16 գիրք է դարձել, թարգմանվել բազմաթիվ լեզուներով, այդ թվում՝ թուրքերենով: Բոլոր վկայությունները, նույնիսկ դերզորյան երգերը քառյակ առ քառյակ հավաքել ու տպագրել է, դարձրել պատմական փաստաթղթի արժեք ունեցող նյութեր:

Գրքերը հրատարակելու համար վաճառել է ունեցվածքը, նյութերը հավաքելու համար նույնիսկ կյանքն է վտանգել:

Մանրամասները՝ տեսանյութում 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում