ՌՌոզա Խաչատրյան

Առողջացման գործընթաց «Հրազդան» ԲԿ-ում

Առողջացման գործընթաց «Հրազդան» ԲԿ-ում

2019 թ. սեպտեմբեր ամսին Կոտայքի մարզպետարանի համապատասխան ստորաբաժանման կողմից մշակվել է գործողությունների ծրագիր՝ «Հրազդան բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում  արձանագրված խախտումների վերացման և ընկերության գործունեության առողջացման ուղղությամբ՝ տեղեկացնում են Կոտայքի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «Հրազդան» ԲԿ-ի նախկին տնօրեն Լիլիա Կարապետյանը և գլխավոր հաշվապահը 2019 թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ԲԿ-ի դրամարկղից յուրացման կամ վատնման եղանակով հափշտակել են շուրջ 14. 810.000 հազար ՀՀ դրամ: 2019 թ. դեկտեմբերի 12-ին Լիլիա Կարապետյանը Կոտայքի մարզպետի որոշմամբ ազատվել է աշխատանքից:

Փաստի առթիվ կատարած չարաշահումների վերաբերյալ մարզպետի  կողմից 2019 թ. դեկտեմբերի 13-ին հաղորդում է ներկայացվել ՀՀ ազգային անվտանգության ծառայության Կոտայքի մարզային վարչությանը:

Փաստի առթիվ 2019 թ. դեկտեմբերի 23-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 214-րդ  հոդվածի 1-ին մասի և 325-րդ  հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Այսօր «Հրազդան» ԲԿ-ի ղեկավար կազմի հետ Կոտայքի մարզպետի ունեցած աշխատանքային խորհրդակցության շրջանակում քննարկվել են  ԲԿ-ի գործունեության առողջացմանն ուղղված ծրագրի մանրամասները, որը բաղկացած է մի քանի կարևոր բաղադրիչներից՝ ֆինանսատնտեսական իրավիճակի կարգավորում, կադրային նոր քաղաքականության մշակում, կարգապահության և մասնագիտական որակների բարձրացում, ԲԿ-ի վերազինում և բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավում:

Վերջին երկու ամիսների ընթացքում «Հրազդան» ԲԿ-ում արդեն իսկ նկատվում է ստվերային շրջանառության որոշակի նահանջ:  2020 թ. հունվար ամսվա մուտքերը կազմել են 14.047.2 մլն ՀՀ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, որը կազմել է 11.043.9 մլն ՀՀ դրամ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում