Երեխաների որդեգրման ընթացակարգում կկիրառվի միջազգային ընդունված փորձը

Երեխաների որդեգրման ընթացակարգում կկիրառվի միջազգային ընդունված փորձը

Անգամ իրեն լքած կենսաբանական ծնողների հանդեպ ունեցած կարոտի զգացումը, նախկին կյանքի հետեւանքները կարող են անցնել այն դեպքում, երբ երեխան ապրի ջերմ, ըմբռնող ու հանդուրժող միջավայրում:

Երեխաների հետ բազմամյա աշխատանքի փորձ ունեցող Միրա Անտոնյանը հավաստիացնում է, որ հենց այդ միջավայրի ստեղծմանն է ուղղված ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Ներկա օրենսդրությամբ որդեգիր ծնողներն ունեն թեկնածու երեխային ընտրելու հնարավորություն, օրենքի նախագիծը կոտրում է այդ մոտեցումը:

Միջազգային լավագույն փորձի վրա հիմնված մոդելով երեխային որեւէ ընտանիքի խնամքին հանձնելու որոշումը կկայացվի համապատասխան վերլուծության հիման վրա: Ոլորտում կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու համար համակարգչային ծրագիր կմշակվի:

Այնտեղ կներբեռնվեն որդեգրման ենթակա երեխաների եւ որդեգրել ցանկացողների տվյալները՝ այդ թվում այն ինֆորմացիան, թե ինչպիսի՞ երեխա են պատրաստ որդեգրել: Արդյունքում, հաշվի առնելով ծնողների, երեխայի տարիքներն ու նրանց համատեղելիությունը, նախնական որոշումը կկայացնի համակարգը:

Մանրամասները՝ տեսանյութում 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում