ՎՎարդան Հովսեփյան

Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Երվանդ Մանարյանի մահվան կապակցությամբ

Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Երվանդ Մանարյանի մահվան կապակցությամբ

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել անվանի դերասան, ռեժիսոր, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանի մահվան կապակցությամբ:

Ուղերձում ասված է.

«Խոր ցավ ապրեցի՝ իմանալով տաղանդավոր արվեստագետ, դերասան և ռեժիսոր, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանի մահվան մասին։

Հայրենադարձվելով Հայաստան՝ Մանարյանը շարունակեց Թեհրանում հայտնի դերասան ծնողների ավանդույթը, դարձավ տաղանդավոր արվեստագետ­ների մի մեծ ընտանիքի նահապետը։

Երվանդ Մանարյանի գործունեությունը հագեցած մի թատերաշրջան էր, որը, ցավոք, ընդհատվեց։ Կյանքի իններորդ տասնամյակում էլ նա շարունակում էր ծրագրեր կազմել ու հավատարիմ մնալ ստեղծագործ մտածողությանը։

Երվանդ Մանարյանն իրապես ժողովրդական արտիստ էր, նա սիրելի և ընկալելի էր թե մեծերի, թե մանուկների կողմից: Նրա ստեղծած տպավորիչ կերպարները և թևավոր դարձած խոսքերը միշտ կմնան ժողովրդի հիշողության մեջ։

Ես ջերմությամբ եմ հիշում մեր զրույցները, որոնք իմաստության ու մարդկայնության չկրկնվող դասեր էին։

Խորապես ցավակցում եմ անվանի արտիստի ընտանիքին, հարազատ­ներին, նրա արվեստի երկրպագուներին և կիսում նրանց վիշտը»։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում