Այսօր կառավարության շենքի առջև բողոքի ցույց են անցկացրել սևազգեստ կանայք: Նրանք ևս մեկ հանդիպում են պահանջել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ նշելով, որ իրենց որդիների մահվան իրական հանգամանքները դեռևս բացահայտված չեն: Կառավարության մոտ նրանց է հանդիպել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Նա խոստացել է ցուցարարների պահանջը փոխանցել վարչապետին:










