ՎՎարդան Հովսեփյան

Լորիս Ճգնավորյանը երաժշտություն է գրել՝ ի հիշատակ ուկրաինական կործանված ինքնաթիռի զոհերի

Լորիս Ճգնավորյանը երաժշտություն է գրել՝ ի հիշատակ ուկրաինական կործանված ինքնաթիռի զոհերի

Իրանահայ կոմպոզիտոր և դիրիժոր Լորիս Ճգնավորյանը երաժշտություն է գրել՝ ի հիշատակ Թեհրանում խոցված ուկրաինական ինքնաթիռի զոհերի, որը կոչվում է «Ռեքվիեմ UIA 752 թռիչքի»։ Այս մասին տեղեկացնում է իրանական Irna գործակալությունը։

Նախագծի շուրջ համագործակցել են Ռազմիկ Օհանյանը, Յարտա Յարանը, Էհսան Բեյրղդարը, Ալիռեզա Ռադը, Շահու Զանդին, Նասեր Իզադին, ինչպես նաև Բարդիա Սադր Նուրին:

Մեկնաբանելով արվեստի գործի ստեղծումը՝ Ճգնավորյանը խոստովանել է, որ պատահածի վերաբերյալ իր խոր վիշտը շատ արագ արվեստի գործի վերածելը «հրաշք էր»։

Ուկրաինական ինքնաթիռը, որում գտնվում էին 176 ուղևորներ և ինքնաթիռի  անձնակազմի  անդամներ, պատահաբար խոցվել էր Իրանի ՀՕՊ համակարգերի կողմից՝ իրանա-ամերիկյան հարաբերությունների լարվածության ժամանակ, որն առաջացել էր Իրանի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում