ՌՌոզա Խաչատրյան

Հայաստանը պետք է նվաճի շախմատի աշխարհի չեմպիոնի կոչումը, ֆուտբոլի հավաքականը՝ դառնա աշխարհի կամ Եվրոպայի առաջնության մրցանակակիր

Հայաստանը պետք է նվաճի շախմատի աշխարհի չեմպիոնի կոչումը, ֆուտբոլի հավաքականը՝ դառնա աշխարհի կամ Եվրոպայի առաջնության մրցանակակիր

Կառավարության այսօրվա նիստում ԿԳՄՍ նախարարն առաջարկեց բյուջեից  50 մլն դրամ հատկացնել միջազգային մրցույթներում հաղթած, տարվա 10 լավագույն մարզիկներին խրախուսելու համար՝ յուրաքանչյուրին տրամադրելով 5-ական մլն դրամ պարգևավճար: Արայիկ Հարությունյանը նշեց, որ մրցանակաբաշխությունը տեղի կունենա վաղը՝ Բաղրամյան 26-ում:

Նախարարը նաև ավելացրեց, որ այս տարի կխրախուսվեն նաև օլիմպիական խաղերում հաղթած մարզիկները: Առաջին տեղի համար նախատեսված է 20 մլն դրամ, երկրորդի համար՝ 15 մլն, երրորդի համար՝ 10 մլն դրամ: Այս տարի կվերանայվի նաև մարզիկների կենսաթոշակների չափը՝ 55 հազարի փոխարեն կսահմանվի 100 հազար դրամ, իսկ օլիմպիական չեմպիոններին՝ 200 հազար դրամ:

Կառավարության այսօրվա նիստում սպորտին ևս մեկ անդրադարձ է եղել: Վարչապետն ասել է, որ սպորտն ունի ռազմավարական նշանակություն: Փաշինյանը հիշեցրել է՝ «ՀՀ զարգացման ռազմավարության մինչև 2050 թվականի նախագծով» պետք է Հայաստանը նվաճի շախմատի աշխարհի անհատական չեմպիոնի կոչումը, և ֆուտբոլի ազգային հավաքականը պետք է մինչև 2050 թվականը դառնա աշխարհի կամ Եվրոպայի առաջնության մրցանակակիր:

«Ես ուզում եմ ասել, որ սա ոչ միայն քաղաքական, ոչ միայն սոցիալ-հոգեբանական, այլև տնտեսական հարց է, և երբ ես այսպիսի պնդումներ եմ անում, շատերն այն կասկածի տակ են դնում: Մի քանի օր առաջ հեռուստատեսությամբ դիտում էի «Արարատ-73-ի» մասին մի հաղորդում, և էնտեղ հետաքրքիր մի վկայության ականատես եղա: Խորհրդային Հայաստանի ղեկավար Կարեն Դեմիրճյանն ասել է, որ այն օրը, երբ «Արարատ-73»-ը հաղթում է, հաջորդ օրը երկրի գործարաններում աշխատանքի արտադրողականության ծավալը մեծանում է: Իհարկե, էստեղ կա կրթական կոմպոնենտ, հմտության կոմպոնենտ, բայց էստեղ կա նաև հոգեբանության և տրամադրության կոմպոնենտ: Էնպես որ, Կառավարությունը չի կարող սպորտը չդիտարկել երկրի ռազմավարության և երկրի զարգացման համատեքստում»,- ասաց վարչապետը:

Օլիմպիական չեմպիոնությունն անգամ նպաստում է մեծ թվով զբոսաշրջիկների այցելություններին՝ նշեց վարչապետ Փաշինյանն ու հավելեց, որ չկա այնպիսի մի երկիր, որի տնտեսությունը դինամիկ չի զարգանում, ու ինքն ունի էական ու տեսանելի հաջողություններ սպորտում:

«Տնտեսության զարգացումը պետք է բերի սպորտի զարգացում: Սպորտի զարգացումը այն լակմուսն է, այն նշանն է, որ երկրում տնտեսությունը զարգանում է»,- նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում