Ինչի՞ կարող է հանգեցնել երեխաների օրգանիզմում երկաթի եւ յոդի պակասը

Ինչի՞ կարող է հանգեցնել երեխաների օրգանիզմում երկաթի եւ յոդի պակասը

Առողջ սնունդը՝ հատկապես մանուկ հասակում, հետագայում շատ հիվանդություններից խուսափելու լավագույն միջոցն է: Ժամանակակից աշխարհում, երբ կյանքի ռիթմը բավական արագ է, ոչ միայն մեծերը, այլեւ փոքրերը շատ հաճախ ստիպված են լինում քաղցը հագեցնել արագ սննդի միջոցով:

Դրանց հետեւանքները, որպես կանոն, օրգանիզմի վրա երեւում են տարիներ անց միայն՝ տարբեր հիվանդությունների տեսքով: Մասնագետները հորդորում են հատկապես պտուղ-բանջարեղենի առատ սեզոնին կերակրացանկը համալրել դրանցով: Օրգանիզմի համար կարեւոր են բոլոր վիտամինները:

Մեր տարածաշրջանին բնորոշ է յոդի եւ երկաթի պակասը: Վերջինիս բացակայության հետեւանքների եւ օրգանիզմին երկաթի սնուցումն ապահովելու ֆրանսիական եղանակով կիսվել է ֆրանսահայ բժիշտ Պատրիկ Թունյանը: Նրա խոսքով՝ Ֆրանսիայում վերջին 20 տարիներին շատ լուրջ աշխատանքներ են տարվել երեխաների սննդում երկաթի հարստացման ուղղությամբ:  Երեխաների օրգանիզմում երկաթի պակասի տարածվածության ցուցանիշը նվազել է 50 տոկոսով:

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում