ՌՌոզա Խաչատրյան

Հայաստանն առաջին անգամ կներկայանա Բեռլինի Եվրոպական ֆիլմերի կինոշուկայում

Հայաստանն այս տարի առաջին անգամ պաշտոնապես ներկայացված կլինի փետրվարի 20-27-ը Բեռլինում տեղի ունենալիք Եվրոպական ֆիլմերի կինոշուկայում: Մոտ 50 ֆիլմով հայկական առանձին տաղավարը կինոշուկայի ներկայացուցիչներին կպատմի հայկինոյի անցյալի ու ներկայի մասին՝ համագործակցության նոր հեռանկարներ բացելով:

Կինոյի համար փետրվարը հագեցած է: Վաշինգտոնում տեղի կունենա հայ մշակույթին, երաժշտությանը և ֆիլմերին նվիրված «Հայկական ոդիսական» փառատոնը, որի ժամանակ կցուցադրվեն Համո Բեկնազարյանի «Զանգեզուր» (1938), Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» (1968) և  վերականգնված «Հակոբ Հովնաթանյան» (1967) ֆիլմերը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում