ՀՀայկարամ Նահապետյան

ՌՈ պետին ու ԶՈՒ բարոյահոգեբանական վարչության պետին պաշտոնանկ անելու վարչապետի առաջարկը նախագահականում է

ՌՈ պետին ու ԶՈՒ բարոյահոգեբանական վարչության պետին պաշտոնանկ անելու վարչապետի առաջարկը նախագահականում է

ՀՀ վարչապետի առաջարկությունը՝ Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանին և ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Ալեքսան Ալեքսանյանին պաշտոնանկ անելու վերաբերյալ, արդեն նախագահականում է: Նախագահը դրանք ստորագրելու համար ունի երեք օր ժամանակ:

Հիշեցնենք, որ բանակում տեղի ունեցած մահվան դեպքերի կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն էր արել, որից հետո հայտարարել համակարգում կադրային փոփոխությունների մասին: 

Փետրվարի 18-ին էլ ԱԺ էր հրավիրվել ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը: Փակ նիստից հետո նա լրագրողներին հայտնել էր, որ 13 զոհից 8-ի մահվան բոլոր հանգամանքները հայտնի են, իսկ մյուս դեպքերով, որոնց գործերը հարուցվել են ինքնասպանության հասցնելու հոդվածներով, իրավապահները զբաղվում են: Դավթյանը նաև ասել էր, որ ինքը շարունակելու է պաշտոնավարել:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում