ՀՀայկարամ Նահապետյան

Հայաստանը Կորեայից ձեռք կբերի ուլտրաձայնային սարքավորումներ

Հայաստանը Կորեայից ձեռք կբերի ուլտրաձայնային սարքավորումներ

Աշխատանքային այցով Կորեայի Հանրապետությունում գտնվող առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Կորեայի միջազգային համագործակցության գործակալության (KOICA) փոխնախագահ Բաեկ Սուկհիի հետ: Կողմերը քննարկել են համատեղ զարգացման ծրագրեր իրականացնելու հեռանկարները և հնարավորությունները:

Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել վերջերս Կորեայի արտաքին գործերի նախարարության կողմից հաստատված ծրագրի համար, որի շրջանակներում Հայաստանի առողջապահության նախարարությունը ձեռք է բերելու ուլտրաձայնային սարքավորումներ և հանձնելու է մարզային բժշկական կենտրոններին:

Կորեայի միջազգային համագործակցության գործակալության փոխնախագահն հայ մասնագետներին առաջարկել է մասնակցել Կորեայում իրականացվող առողջապահական դասընթացներին` մասնագիտական հմտությունները բարձրացնելու համար, ինչը ողջունել է Արսեն Թորոսյանը:

Հանդիպմանը քննարկվել են նաև ապագայում ավելի լայնամասշտաբ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում