Մոնսերատ Կաբալյեի քրիստոնեական կղզյակը

Մոնսերատ Կաբալյեի քրիստոնեական կղզյակը

Օրերս Արցախում էր համաշխարհային մեծության աստղ Մոնսերատ Կաբալյեն: Աշխարհահռչակ սոպրանոն արդեն երկրորդ անգամ է այցելում մեր երկիր: Նախորդ տարի Արցախ այցելելուց հետո Բաքուն Կաբալյեյին իր հանրահայտ սև ցուցակում էր ընդգրկել` հույսով, որ նման քայլը հետ կպահի ինչպես երգչուհուն, այնպես էլ այլ գործիչներին Արցախ այցելելել:

Բայց ծրագիրը ոչ միայն իրականություն չդարձավ, այլև ընդամենը մեկ տարի անց Մոնսերատ Կաբալյեն կրկին Արցախ ժամանեց` այս անգամ նաև ընտանիքի անդամներին բերելով  ու Ստեփանակերտում փառահեղ համերգ կազմակերպելով:

Ստեփանակերտ, Վատիկան ու Երուսաղեմ. ահա այն երեք քաղաքները, ուր Մոնսերատ Կաբալյեն ամեն անգամ ցանկանում է նորից վերադառալ:

Ինչպես երգչուհին է խոստովանել` իր հոգում հավերժ մնալու է «քրիստոնեական այս կղզյակը», որովհետև բոլոր այն զգացումները, որոնք ունեցել է Արցախում, չափազանց թանկ են իր համար:

Մանրամասները` տեսանյութում

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում