ՎՎարդան Հովսեփյան

Անասնաբուժական կետ Ջրաձորում և «Առաջատար ֆերմայի» բացում Ազատանում

Անասնաբուժական կետ Ջրաձորում և «Առաջատար ֆերմայի» բացում Ազատանում

Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ջրաձոր բնակավայրում անասնաբուժական կետը և Ազատան համայնքում հիմնված «Առաջատար ֆերման» բացվել են «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ն Ավստրիական Զարգացման և Համագործակցության ծրագրային միավոր Ավստրիայի Զարգացման Գործակալության ու Շվեյցարիայի Համադաշնության Զարգացման և Համագործակցության Գործակալության կողմից ֆինանսավորվող «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս» ծրագրի շրջանակներում։

Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը կարևորել է նմանօրինակ ձեռնարկների իրականացումը, որոնց կյանքի կոչմամբ հնարավոր կլինի մարզում գյուղատնտեսությունը զարգացնել։

Ծրագրի երկարաժամկետ նպատակն է նպաստել Հայաստանի հյուսիսային մարզերում անասնապահությամբ զբաղվող համայնքների ներառական և կայուն գյուղատնտեսական աճին՝ մասնավոր հատվածի զարգացման խթանման և հայ-վրացական տնտեսական հարաբերությունների ակտիվացման միջոցով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում