ՌՌոզա Խաչատրյան

Ռուսաստանը կկորցնի Սոչիի խաղերի թիմային արդյունքով առաջին տեղը

Ռուսաստանը կկորցնի Սոչիի խաղերի թիմային արդյունքով առաջին տեղը

BBC-ին հաղորդում է, որ Բիաթլոնի օլիմպիական չեմպիոն Եվգենի Ուստյուգովը որակազրկվել է հակադոպինգային կանոնների խախտումների պատճառով: Ուստյուգովը մեղադրվում է օքսանդրոլոն արգելված անաբոլիկի օգտագործման համար 2010-ի հունվարից մինչև 2014-ի փետրվար ընկած ժամանակահատվածում։ 

Այժմ մարզիկը 21 օր ունի որոշումը Շվեյցարիայի սպորտային արբիտրաժում բողոքարկելու համար։

Բիաթլոնի օլիմպիական մեկ այլ չեմպիոն՝ Սվետլանա Սլեպցովան, նույնպես մեղավոր է ճանաչվել հակադոպինգային կանոնները խախտելու համար, նա որակազրկվել է 2 տարի ժամկետով: 2013-ի մարտի 22-ից մինչև 2013-2014 մրցաշրջանի ավարտ նրա գրանցած արդյունքները չեղյալ են հայտարարվել։ Այս մասին գրում է ТАСС-ը գործակալությունը։

Սլեպցովային որակազրկելու մասին որոշումն ընդունվել է փետրվարի 11-ին: Նրան մեղավոր են ճանաչել Բիաթլոնի միջազգային միության հակադոպինգային կանոնների 2.2-րդ հոդվածը խախտելու համար։

Եթե Ուստյուգովը և մեդալակիր դարձած երեք մարզիկները չկարողանա վիճարկել որակազրկումը, Ռուսաստանը կկորցնի Սոչիի խաղերի թիմային արդյունքով առաջին տեղը։ Այդ պարագայում առաջին տեղը մեդալների քանակով կզբաղեցնի Նորվեգիայի հավաքականը։

Ուստյուգովը կարիերայի ավարտից հետո դարձել է Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում