ՎՎարդան Հովսեփյան

Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Գերման Ավագյանի մահվան կապակցությամբ

Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Գերման Ավագյանի մահվան կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Գերման Ավագյանի մահվան կապակցությամբ.

«Խոր ցավով տեղեկացա լուսանկարիչ, վավերագիր ու լրագրող Գերման Ավագյանի անժամանակ մահվան մասին:

Իր պրոֆեսիոնալ գործունեության ընթացքում Գերման Ավագյանը լուսանկարների միջոցով հետևողականորեն անդրադարձել է հանքարդյունաբերության, մտավոր առողջության, հաշմանդամության ու աղքատության խնդիրներին՝ այդպիսով նպաստելով դրանց վերհանմանն ու բարձրաձայնմանը:

Նրա պրոֆեսիոնալ բարձր հատկանիշների մասին են վկայում միջազգային տարբեր հեղինակավոր կազմակերպություններում՝ ՄԱԿ-ում, ՅՈՒՆԵՍԿՕ-ում և աշխարհի մի շարք երկրներում բացված բազմաթիվ ցուցահանդեսները:

Իմ ցավակցությունն եմ հայտնում Գերման Ավագյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և նրա բոլոր ընկերներին»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում