Մի ֆոտոյի պատմություն. վնասակար սովորություն

Մի ֆոտոյի պատմություն. վնասակար սովորություն

1942-ի ամռանը Life ամսագիրն իր լավագույն ֆոտոլրագրող Ալֆրեդ Էյզենշտադտին ուղարկել էր Տեխաս` Ադոլֆ Ստիլերի ֆերմա: Ֆերմերը բազմաթիվ անգորական այծեր ուներ:

Հոդվածում գրված էր, որ այծերը մարդու ամենահին և ամենալավ բարեկամներից են: Այծերի մասին  հիշատակվում է անգամ Աստվածաշնչում: Մարդկության մեծ մտածողներ Զրադաշտը, Բուդդան և Կոնֆուցիոսը շատ դրական են արտահայտվել այծերի մասին: Խմբագիրները նշում են, որ այդ հոդվածի լուսանկարները ևս մեկ անգամ կապացուցեն դա:

Լուսանկարիչ Ալֆրեդ Էյզնշտադտը ֆիքսել է անգորական այծերի ամբողջ կյանքը և նրանց թանկարժեք բրդի ճակատագիրը: Խմբագիրները հոդվածում նշում են, որ մինչև խուզվելը այծերը իսկական ազնվականի տեսք ունեն, իսկ խուզվելուց հետո իրենք էլ գիտեն, որ գեղեցիկ չեն:

Այս ֆոտոշարքի ամենահայտնի լուսանկարում այծն է՝  իր վնասակար սովորությամբ: Ֆերմերները չեն էլ փորձում համոզել իրենց այծին թողնել այդ վատ սովորությունը. մտածում են, որ ծխախոտը սպանում է աղիքային մակաբույծներին:

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում