Հայկ Պետրոսյանը երգում է Ազնավուր

Հայկ Պետրոսյանը երգում է Ազնավուր

Հայկ Պետրոսյանի առաջին մեծ մենահամերգը Տիկնիկային թատրոնում էր՝ Ազնավուրի երգացանկով: Հայկը Ազնավուրի երգացանկը հենց այնպես չի ընտրել: Դա բոլորովին էլ սեփական անձը գովազդելու համար չէ: Պարզապես երիտասարդ կատարողը նպատակ ունի հարգանքի տուրք մատուցել մեծ շանսոնյեին, շնորհակալություն հայտնել նրան իր մեծության և հայրենասիրության համար:

Ազնավուրի կյանքն ու գործունեությունը կարող է մոտիվացնել շատ երիտասարդ կատարողների: Գաղթականի ընտանիքից փոքրամարմին տղան չուներ ոչինչ, միևնույն ժամանակ ամբողջ աշխարհն էր նրա ոտքերի տակ: Ինչպես կընթանա Հայկ Պետրոսյանի կարիերան՝ հիմա դժվար է ասել, բայց հաստատ գիտի, որ փորձելու է նույնքան աշխատասեր լինել:    
  
Հայկ Պետրոսյանը ամենևին էլ չի պատրաստվում պատմության մեջ մտնել որպես տղա, որ երգում էր Ազնավուրի երգերը: Նրա ստեղծագործությունները հանդիսատեսի դատին կներկայացվեն շուտով:

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում